Բաքվի և ԵՄ-ի միջև ստորագրված գազի ներկրման համաձայնագիրը չի հակասում Ռուսաստանի և Ադրբեջանի միջև դաշնակցային համագործակցության մասին հռչակագրի դրույթներին։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ-ի Տեղեկատվության և մամուլի վարչության փոխտնօրեն Իվան Նեչայևը։
«Սա էներգետիկ ոլորտում ռազմավարական համագործակցության փոխըմբռնման հուշագիր է, որը ստորագրվել է Ադրբեջանի և ԵՄ-ի միջև հուլիսի 18-ին։ Չենք կարծում, որ նման ոլորտային փաստաթուղթը հակասում է Ռուսաստանի և Ադրբեջանի միջև փետրվարի 22 - ի դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագրի դրույթներին», - ասել է Նեչաևը:
Նրա խոսքով՝ ցանկացած պետություն իրավունք ունի ինքնուրույն որոշել, թե ինչպես և ում հետ զարգացնել հարաբերությունները, այդ թվում՝ նավթագազային ոլորտում։