Թուրքիան սկսում է կացության երկարաժամկետ թույլտվություն տրամադրել Ղրիմի թաթարներին

11:08     12 օգոստոսի, 2022

Թուրքիան սկսել է կացության երկարաժամկետ թույլտվություն տրամադրել Ղրիմի թաթարներին, նման հրաման է արձակել ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուն, փոխանցում է ՌԻԱ Նովոստին՝ հղում կատարելով Anadolu գործակալությանը:

«Օգոստոսի սկզբից Թուրքիայի ներքին գործերի նախարարության միգրացիոն ծառայությունը սկսել է Ղրիմի թաթարներին երկարաժամկետ բնակության թույլտվություն տրամադրել՝ ճանաչելով նրանց՝ «թյուրքական արմատներով հայրենակիցների» կարգավիճակը։

Նախկինում այս կարգավիճակի ներքո դիտարկվում էին ահիսկա թուրքերը, ույղուրները, Բուլղարիայից և Հունաստանից էթնիկ թուրքերը: 

Գործող օրենսդրության համաձայն՝ Թուրքիայում երկարաժամկետ բնակության թույլտվություն կարող են ստանալ միայն օտարերկրացիները, ովքեր ութ տարի շարունակ բնակություն են հաստատում երկրում: Այս պայմանը Ղրիմի թաթարներից այսուհետ չի պահանջվի։


© armedia.am