Լատվիայի Սեյմը (խորհրդարանը) Ռուսաստանը հայտարարել է ահաբեկչության հովանավոր։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է Սեյմի կայքէջում:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ հինգշաբթի օրը՝ օգոստոսի 11-ին, Սեյմը հայտարարություն է ընդունել, որում «ռուս զինվորականների գործողություններն Ուկրաինայում ճանաչում է որպես ահաբեկչություն, իսկ Ռուսաստանը՝ որպես ահաբեկչությունը հովանավորող երկիր»:
Խորհրդարանը նաև կոչ է արել ԵՄ երկրներին անհապաղ դադարեցնել վիզաների տրամադրումը Ռուսաստանի և Բելառուսի քաղաքացիներին: