Լատվիան և Էստոնիան, հետևելով Լիտվային, որը դա արեց 2021 թվականին, դուրս եկան Չինաստանի հետ համագործակցության ձևաչափից «16+1»։ Այս մասին Twitter-ի իր էջում հայտնել է Լիտվայի արտգործնախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսը։
«Չինաստանի հետ համագործակցության «17+1» ձևաչափը տարաձայնություններ առաջացրեց այն բանից շատ առաջ, երբ Լիտվան դուրս եկավ դրանից։ Այժմ Լատվիան և Էստոնիան են փակում դուռը», - ասված է տեքստում։
Լանդսբերգիսը կարծում է, որ այդ հարթակին փոխարինելու պետք է գա Պեկինի հետ համաեվրոպական համագործակցության ձեւաչափը: «Այն պետք է փոխարինել ԵՄ27+1 - ով», - գրել է ԱԳ նախարարը: