Ուկրաինայում մեկնարկել է թուրքական «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերի արտադրության գործարանի շինարարությունը: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է «Baykal Makine» ընկերության գլխավոր տնօրեն Հալուկ Բայրաքթարը։
Գլխավոր տնօրենն ասել է, որ իրենք արդեն սկսել են կառուցել «Բայքար» գործարանը, ինչպես նաև գիտահետազոտական կենտրոնը և առաջավոր արտադրական կենտրոնը։
Երեքշաբթի օրը Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Վասիլի Բոդնարը հայտարարել էր, որ Ուկրաինայում թուրքական «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերի արտադրության գործարանի կառուցումը կտևի մի քանի ամիս, իսկ գործարկումը հնարավոր է մինչև 2023 թվականի վերջ։