Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի (ԱԽ) փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը կարծում է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի համար այլ տարբերակներ չկան, քան տրիբունալը կամ կատակերգական շոուներում երկրորդական դերերին վերադարձը։
Մասնավորապես, պատասխանելով ՏԱՍՍ-ի այն հարցին, թե ինչ արդյունք է տեսնում Զելենսկիի համար, գործիչը պատասխանել է. «Տրիբունալ կամ վերադարձ կատակերգական շոուներում երկրորդական դերերին»:
Մեդվեդևը նաև բացատրել է, որ նախորդ հինգշաբթի այցելել է Լուգանսկ՝ քննարկելու Լուգանսկի և Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունների և այլ ազատագրված տարածքների բնակիչների պաշտպանությունը բարելավելու համար։
Քաղաքական գործիչը հավելել է, որ չի վախենում պատերազմական գոտում գտնվելուց. «Թող մեզանից վախենան»,- ընդգծել է նա։