Ծովային տրանսպորտի գործակալությունը Հայաստանի վերաբերյալ հայտարարություն է տարածել, հայտնում է Վրաստանի Առաջին ալիքը։
«Վրաստանի տարանցիկ միջանցքը շարունակում է աշխատել գերբեռնված ռեժիմով։ Չնայած նրան, որ պետական համապատասխան գերատեսչություններն աշխատում են անընդմեջ՝ օրը 24 ժամ, բեռնահոսքերի կառավարումը զգալիորեն բարդանում է։
Հայաստանի և Ռուսաստանի միջև «Զեմո Լարս» սահմանային անցակետը միակ կապող ցամաքային կետն է, որտեղ գերծանրաբեռնվածության պատճառով տարանցիկ բեռների մշակումը հաճախ հետաձգվում է մի քանի շաբաթով, ինչն զգալի խնդիրներ է ստեղծում Հայաստանի Հանրապետության համար արագ փչացող ապրանքների և սննդամթերք, ինչպես նաև առաջին անհրաժեշտության ապրանքների դեպքում։
Ելնելով նշված խնդիրներից՝ ՀՀ կառավարությունը Վրաստանի կառավարությանը խնդրել է ծովային տրանսպորտը որպես «Լարս» սահմանային անցակետի այլընտրանք դիտարկել, որը կմշակի Հայաստանի տարանցիկ բեռները՝ սննդամթերքի և արագ փչացող ապրանքների, ինչպես նաև առաջին անհրաժեշտության ապրանքների մասով։ Ծով ելք չունեցող Հայաստանի Հանրապետությունն ավանդաբար օգտագործում է Վրաստանի նավահանգիստները և միջազգային առևտուր է իրականացնում։ Այս կապակցությամբ հատկանշական է, որ Վրաստանը դեպի ծով ելք չունեցող պետությունների տարանցիկ առևտրի միջազգային կոնվենցիայի մասնակից է: Այդ կոնվենցիայի համաձայն՝ դեպի ծով ելք չունեցող պետությունները պետք է ազատ ելք ունենան դեպի ծով և լինեն ափամերձ պետությունների հետ հավասար պայմաններում՝ դեպի ծով ազատ ելքից օգտվելու համար»,- ասված է հայտարարության մեջ, փոխանցում է News.am-ը: