«Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 3-ի։
Ինչպես հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը, փլատակների տակից փրկարարները գտել են ևս մեկ քաղաքացու դի: Մահացածը կին է:
Հիշեցնենք, որ այսօր ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։ Ըստ նախնական տվյալների՝ տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ․ վիրավորների թիվն անցնում է 6 տասնյակը։