Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանությունը ցավակցություն է հայտնել Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մարդկանց մահվան կապակցությամբ։
«Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում այսօր կեսօրին տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների ընտանիքներին և ընկերներին։ Վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում»,- ասվում է դեսպանատան ֆեյսբուքյան էջում։
Հիշեցնենք, որ այսօր ժամը 13:23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հաղորդագրություն է ստացվել, որ Սուրմալու առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել։ Նախնական տվյալներով՝ 3 մարդ զոհվել է, ավելի քան 60 մարդ վիրավորվել։