Իսրայելցի զինվորականները հայտնաբերել և վնասազերծել են պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ կազմակերպությանը պատկանող թունելը՝ փորված Գազայի հատվածի հյուսիսային հատվածում գտնվող սահմանային գոտում։ Այս մասին երկուշաբթի հայտնել է բանակի մամուլի ծառայությունը։
«Իսրայելի պաշտպանության բանակը հայտնաբերել և չեզոքացրել Է երկու երթուղիներով թունելը, որը պատկանում Էր ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպությանը: Այն փորված Էր Գազայի հատվածի հյուսիսային մասից դեպի Իսրայելի տարածք»,- ասված Է հայտարարության մեջ:
Մամուլի ծառայությունը նշել է, որ «ահաբեկչական թունելը չի հատել վերջերս կառուցված [իսրայելական] ստորգետնյա սենսորային պատնեշը, որը տարածաշրջանի անվտանգության կարևոր բաղադրիչն է», և, հետևաբար, «սպառնալիք չի ներկայացրել Գազայի հատվածի հետ սահմանի մոտ գտնվող իսրայելական բնակավայրերի համար»:
Բանակում ընդգծել են, որ «թույլ չեն տա Իսրայելի ինքնիշխանության խախտում ինչպես երկրի վրա, այնպես էլ դրա տակ»: