Զապորոժիեի շրջանում ավելի քան 30 հազար մարդ դիմել է ռուսական անձնագրեր ստանալու համար։ Այս մասին օգոստոսի 15-ին հայտարարել է շրջանի ռազմաքաղաքացիական վարչակազմի ղեկավար Եվգենի Բալիցկին, փոխանցում է iz.ru-ն։
Փաստաթղթերի ընդունման կենտրոններում ընթացքի մեջ է ավելի քան 30 հազար դիմում, ընդգծել է նա։
«Այս փուլում մենք շարունակում ենք հատուկ դեպքերի լուծման մեխանիզմների մշակումը, երբ քաղաքացիների համար ուշանում է անձնագրի տրամադրման և փաստաթղթերի հավաքագրման ընթացակարգը»,- ասել է նա Telegram-ի ալիքում։
։