4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի արևելյան Էլազըղի Քովանջըլար շրջանում։ Այս մասին չորեքշաբթի՝ օգոստոսի 17-ին, հաղորդվում է Արտակարգ իրավիճակների կանխարգելման եւ հետեւանքների վերացման գրասենյակի (AFAD) կայքում։
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 07.24-ին։
Երկրաշարժի աջախը գտնվել է 12 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։