Իսրայելի և Թուրքիայի ղեկավարները պայմանավորվել են ամբողջությամբ վերականգնել դիվանագիտական հարաբերությունները և երկու երկրների դեսպաններին վերադարձնել մայրաքաղաքներ։ Այս մասին չորեքշաբթի հայտնել է Իսրայելի վարչապետի աշխատակազմը, գրում է Haaretz-ը։
«Վարչապետ Յաիր Լապիդի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի զրույցից հետո Իսրայելը և Թուրքիան լիովին վերականգնում են դիվանագիտական հարաբերությունները», - ասվում է հայտարարության մեջ, փոխանցում է Tert.am-ը։
ԱԳՆ-ի շփումների ընթացքում «որոշվել է երկու երկրների հարաբերությունների մակարդակը հասցնել լիարժեք դիվանագիտական հարաբերությունների և վերադարձնել երկու երկրների դեսպաններին և գլխավոր հյուպատոսներին», - հավելել են գրասենյակից։