ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը լրագրողների հետ զրույցում պատասխանեց հարցին՝ հաջողվե՞լ է, ի վերջո, պարզել զոհերից մեկի ինքնությունը։ 16 զոհերից 15-ի անձն, ինչպես հայտնի է, պարզված է, հաղորդում է Aysor.am-ը։
«Դատաբժշկական փորձաքննության փուլում է, նմուշառումն արդեն վերցված է քաղաքացուց։ Իմ ունեցած տվյալներով՝ 5 օրվա ընթացքում արդեն մենք կիմանանք քաղաքացու ինքնությունը»,- ասաց Հայկ Կոստանյանը։