ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը եղել Է Լվովի համալսարանում՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի և Թուրքիայի նախագահ Ռեժեփ Թայիփ Էրդողանի հետ եռակողմ հանդիպումց առաջ, որը պետք Է կայանա առաջիկա ժամերին: Համալսարան այցելության ժամանակ Գուտերիշի հայտարարությունը տարածել Է նրա ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:
«Այսօր շատերը կարծում են, որ կարևոր են միայն պաշտոնական իշխանությունները: Բայց ընդհակառակը, քաղաքացիական հասարակության և ակադեմիական հաստատությունների ներդրումն ավելի ու ավելի կարևոր է դառնում ժամանակակից ժողովրդավարության զարգացման համար:
Այս ուսումնական հաստատությունը նույնպես ներդրել է իր ավանդը, այդ թվում, ՄԱԿ-ի Կանոնադրության ստեղծման գործում:
Համալսարանի ներկայացուցիչներից մեկը մասնակցել Է Կանոնադրության պատրաստմանը, այստեղ քննարկվել են դրա հիմնարար սկզբունքները», - ասել է Գուտերիշը:
Գուտերիշը չորեքշաբթի օրվանից գտնվում է Լվովում՝ մասնակցելու Ուկրաինայի և Թուրքիայի ղեկավարների հետ եռակողմ հանդիպմանը։