ՌԴ ԱԳՆ-ն սպասում է «Սուրմալուի» պայթյունի վերաբերյալ հրապարակման հետ կապված Երևանին ուղարկված նոտայի պատասխանին։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Իվան Նեչաևը, փոխանցում է News.am-ը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը նոտա է ուղարկել ՀՀ ԱԳՆ-ին՝ կապված այն հրապարակումների հետ, որտեղ ռուսական կառույցները մեղադրվում են օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգությանը ներգրավված լինելու մեջ։
«Մենք սա համարում ենք ուղղակի սադրանք քաղաքական ուժերի կողմից, որոնք կանգնած են նման ակնարկների հետևում։ Նպատակը հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները խաթարելն է։ Հայաստանի իշխանությունից ակնկալում ենք քայլեր՝ ուղղված նման ոչ բարեկամական դրսևորումները կանխելուն»,-ասել է Նեչաևը։