Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել

15:23     19 օգոստոսի, 2022

3,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Դմանիսից (Քվեմո Քարթլի) 23 կիլոմետր հեռավորությամբ գտնվող Սամեբա գյուղի մերձակայքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է Արմենպրես-ը, հաղորդվում է Սեյսմիկ մոնիթորինգի ազգային կենտրոնի կայքում:

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 03:18-ին:

Էպիկենտրոնը գտնվում է 11 կիլոմետր խորության վրա: Զոհերի ու ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել: Վրաստանը միջին սեյսմիկ ակտիվություն ունեցող երկիր է:


© armedia.am