Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ժամանել է Սոչի, որտեղ ուրբաթ օրը կհանդիպի Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ, հայտնում է նրա մամուլի ծառայությունը Telegram-ում։
«Նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն աշխատանքային այցով ժամանել է Սոչի: Այցի շրջանակներում պետության ղեկավարը երկկողմ հանդիպում կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ»,- ասված է հաղորդագրության մեջ։