Մարմնամարզիկ Հարություն Մերդինյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն

19:15     21 օգոստոսի, 2022

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի մասնակից Հարություն Մերդինյանը ոսկե մեդալ նվաճեց Եվրոպայի առաջնությունում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Գերմանիայի Մյունխեն քաղաքում ընթացող մարմնամարզության Եվրոպայի մեծահասակների առաջնության նժույգ-թափերի վարժության եզրափակիչում Մերդինյանը հավաքեց 14.733 միավոր:

Հայաստանի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը նժույգ-թափերի վարժությունում հավաքեց  14.033 միավոր և միայն 6-րդն է:


© armedia.am