Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն երեքշաբթի հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի մի շարք երկրներ ցանկանում են շարունակել Ուկրաինայի հակամարտությունը:
«Արևմուտքում կան երկրներ, որոնք ցանկանում են շարունակել պատերազմը, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրները: Ես նկատի ունեմ ոչ միայն ԱՄՆ-ին, այլ նաև ՆԱՏՕ-ի անդամ երկրները: Եղել են այնպիսիք, ովքեր ցանկանում էին սաբոտաժ անել հացահատիկի համաձայնագիրը: ԱՄՆ-ն նպաստել է (սննդամթերքի գործարքի կնքման մեջ), ներառյալ ռուսական պարարտանյութերի արտահանման սահմանափակումների վերացումը, նավահանգիստների ապաշրջափակումը, բանկային գործառնությունների սահմանափակումների վերացումը: Բայց Եվրոպայում կային նաև երկրներ, որոնք ցանկանում էին սաբոտաժ անել: Մենք հույսը չենք կորցնում և շարունակում ենք մեր ջանքերը»,- ասել է Թուրքիայի արտգործնախարարը Haber Global հեռուստաալիքին տված հարցազրույցում։