Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարները քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգը

14:23     24 օգոստոսի, 2022

Ադրբեջանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովի  և Մևլութ Չավուշօղլուի միջև հեռախոսազրույց է տեղի է ունեցել։ Այս մասին երեքշաբթի տեղեկացրել են Ադրբեջանի ԱԳՆ-ում, գրել է Trend-ը։

Նշվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային ներկա իրավիճակի և երկկողմ համագործակցության օրակարգի շուրջ։ Քննարկվել են Թյուրքական պետությունների կազմակերպության շրջանակներում համագործակցության ոլորտները, ինչպես նաև միջազգային հարթակներում գործունեության հարցեր։


© armedia.am