Փետրվարի 24-ից հետո տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ Չեխիան 3,8 միլիարդ կրոնի (մոտ 152 միլիոն եվրո) ռազմական օգնություն է ուղարկել Ուկրաինային։ Այս մասին չորեքշաբթի օրը հայտնել է Չեխիայի լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով հանրապետության պաշտպանության նախարարությունը:
Ռազմական օգնություն ցուցաբերելու որոշումը կայացնում է կառավարությունը։ Պաշտպանության նախարարությունը, ըստ գործակալության, անվտանգության նկատառումներից ելնելով չի բացահայտում դրա բնույթը։