ԱՄՆ Պետքարտուղար Էնթոնի Բլինկենը դեսպան Ֆիլիպ Ռիկերին նշանակել է կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական։ Այս պաշտոնում դեսպան Ռիկերը կծառայի որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ և գլխավոր բանակցող՝ Ժնևի միջազգային քննարկումներում ԱՄՆ պատվիրակության համար այս կրիտիկական շրջանում: Այդ մասին ասված է Բլինկենի հայտարարության մեջ, հայտնում է Aysor-ը։
«Միացյալ Նահանգները հանձնառու է օգնել Հայաստանին և Ադրբեջանին բանակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորման շուրջ: Դեսպան Ռիկերը երկկողմանի համագործակցություն կապահովի համախոհ գործընկերների հետ, ինչպիսին է Եվրամիությունը, և որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ իր դերի միջոցով կհեշտացնի Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությունը»,- ասվում է հայտարարության մեջ։