Հունական F-16 կործանիչներն Էգեյան ծովում ՆԱՏՕ-ի NEXUS ACE ուսումնական առաքելության ժամանակ հետապնդել են երկու թուրքական F-16 կործանիչներին: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հինգշաբթի հայտնել է թուրքական Habertürk հեռուստաալիքը՝ հղում անելով Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարության աղբյուրին։Նշվում է, որ սա Էգեյան ծովում երկրորդ նման միջադեպն է։ Անկարան դրանց մասին հայտնել է ՆԱՏՕ-ի կենտրոնական գրասենյակին:
Ինչպես նշվում է, նման միջադեպեր տեղի են ունեցել օգոստոսի 23-ին և 24-ին:
Իր հերթին Հունաստանի ազգային պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ օգոստոսի 23-ին թուրքական կործանիչները Հունաստանի օդային տարածքի 78 խախտում են կատարել, ամեն անգամ նրանց որսալու համար հունական ռազմական ինքնաթիռներ են բարձրացվել։