ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը սեպտեմբերին կմեկնի Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի (ԳԱ) 77-րդ նստաշրջանին։ Այս մասին հինգշաբթի օրը հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։
«Սեպտեմբերի 18-ին նախագահ Բայդենը կմեկնի Նյու Յորք, երկուշաբթի՝ սեպտեմբերի 19-ին և երեքշաբթի՝ սեպտեմբերի 20-ին, նախագահը կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանին»,- ասված է հաղորդագրությունում, փոխանցում է ՏԱՍՍ-ը: