Բանակցային խմբի անդամ, Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Սլուցկին ասել է, որ Ռուսաստանը պատրաստ է քննարկել բանակցությունների վերսկսման հարցը, եթե Ուկրաինան հայտարարի դրանց պատրաստակամության մասին։
«Մենք տեսնում ենք, որ [Ուկրաինայի նախագահ Վլադիմիր] Զելենսկին այսօր հանդիպումների կամ բանակցությունների տրամադրություն չունի։ Եթե ուկրաինական կողմը հայտարարի, որ պատրաստ է բանակցությունների ցանկացած մակարդակով, ցանկացած ձևաչափով, ապա մենք կքննարկենք և կարձագանքենք դրան։ Առայժմ դա տեղի չի ունեցել»,- հինգշաբթի լրագրողներին ասել է Սլուցկին, հայտնում է ՏԱՍՍ-ը: