Բելառուսում կբացվի Հայաստանի առևտրի տուն։ Այս մասին կլոր սեղանի ժամանակ, որը կազմակերպել էր Ռազմավարական հետազոտությունների և նախաձեռնությունների վերլուծաբանական կենտրոնը, օգոստոսի 26-ին ասել է Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկը՝ հիշեցնելով, որ Երևանում հաջողությամբ գործում է Բելառուսի առևտրի տունը, փոխանցում է NEWS.am-ը:
«Կա կրիտիկական ներմուծման ապրանքների ցանկ, որոնք դժվար է տանել այս կամ այն երկիր, մասնավորապես՝ ալկոհոլը։ Ես արդեն խոսել եմ Հայաստանի որոշ գործարարների հետ, նրանք պատրաստ են մատակարարել իրենց արտադրանքը։ Նաև պետք է հասնել այն բանին, որպեսզի հայկական չրերը լինեն Բելառուսում։ Հիմնական խոչընդոտն այս հարցում կապված է լոգիստիկայի հետ»,- նշել է դեսպանը։
Նա տեղեկացրել է, որ երկու երկրների պայմանագրա-իրավական բազան ներառում է ավելի քան 70 համաձայնագիր և փաստաթուղթ։