ԱՀ Ներքին գործերի նախարարությունն իրազեկում է, որ Արցախը Հայաստանին կապող միջպետական մայրուղու Շուշի-Բերձոր-Գորիս ճանապարհահատվածը կգործի մինչեւ ս.թ. օգոստոսի 31-ը ներառյալ։ Այս մասին հայտնում է Արցախի ներքին գործերի նախարարությունը։
Տեղեկացվում է, որ նշված ժամանակահատվածում Արցախի Հանրապետություն մտնող և դեպի Հայաստանի Հանրապետություն ելք կատարող քաղաքացիների ազատ ու անվտանգ երթևեկությունը կապահովեն ռուս խաղաղապահները: