Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է եվրոպական հարևանների հետ ԵՄ-ում ՀՕՊ նոր միասնական համակարգ ստեղծելու մտադրության մասին։ Այս մասին նա հայտարարել է երկուշաբթի օրը՝ ելույթ ունենալով Պրահայի Չարլզի համալսարանում։ Ելույթը հեռարձակվել է Գերմանիայի կառավարության կայքում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Համատեղ ջանքերով ստեղծված համակարգը անվտանգության շահավետ կլիներ Եվրոպայի անվտանգության տեսանկյունից»,- ասել է նա:
Բացի այդ, Շոլցի խոսքով, դա ավելի էժան և արդյունավետ կլիներ, քան ազգային մակարդակով որոշումները։