Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը հայտնել է, որ այս պահին պատրաստվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը, որը պետք է կայանա օգոստոսի 31-ին Բրյուսելում։ Այս մասին Միշելը գրառում է կատարել իր Twitter-ում:
«Նախապատրաստական զանգեր՝ Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի վաղվա չորրորդ բրյուսելյան հանդիպման նախաշեմին»,- գրել է նա։
Ավելի վաղ Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելու հնարավորությունը։
Մինչ այդ հայտնի դարձավ, որ Բաքուն կազմել է Հայաստանի հետ հաշտության պայմանագրի նախապատրաստման իր հանձնաժողովի կազմը և Երևանից սպասում է նման քայլի։ Ալիևը Թբիլիսիում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը համարել է երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի շուրջ երկխոսության առաջին քայլը։