ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելը զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ APA-ն հայտնում է, որ տեղեկությունը տարածել է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը։
Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը և օգոստոսի 31-ին Բրյուսելում ԵՄ կազմակերպությամբ կայանալիք հանդիպման օրակարգը, հայտնում է պարբերականը։
Ավելի վաղ հաղորդվել էր Շառլ Միշելի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցի մասին։