Սեպտեմբերի 22-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նիստ կանցկացնի Ուկրաինայում «խաղաղության եւ անվտանգության պահպանման» հարցով։ Այս մասին ասված է հինգշաբթի օրը տարածված Անվտանգության խորհրդի սեպտեմբերի աշխատանքային ծրագրում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Սեպտեմբերին Ֆրանսիան է նախագահում Անվտանգության խորհուրդը։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին, Ռուսաստանի Դաշնությունը խնդրել է Անվտանգության խորհրդի նիստ անցկացնել սեպտեմբերի 6-ին՝ կապված Կիևի կողմից Զապորոժեի ատոմակայանի շարունակվող գնդակոծության հետ։