ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեն անդրադարձել է Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի չորրորդ հանդիպմանը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։
«Ողջունում եմ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի ակտիվ մասնակցությունը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների չորորդ հանդիպմանը։ Կարևոր է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հասնելու գործընթացի մաս լինել»,- գրել է նա Twiiter-ի իր միկրոբլոգում: