Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պաշտոնապես չեղարկել է երկրի պատվիրակության մասնակցությունը կոնտակտային խմբում, որը նախատեսված էր Ուկրաինայի արևելքում իրավիճակի կարգավորման համար։
Համապատասխան հրամանագրերը հինգշաբթի օրը տեղադրվել են պետության ղեկավարի կայքում։
«Ուժը կորցրած ճանաչել Ուկրաինայի նախագահի 2020 թվականի մայիսի 5-ի թիվ 167/2020 «Եռակողմ կոնտակտային խմբին մասնակցելու Ուկրաինայի պատվիրակության մասին» հրամանագիրը»,- ասվում է փաստաթղթում։
Ընդհանուր առմամբ, այս հրամանագրով չեղարկվում են 2020-2021 թվականների նախագահի վեց հրամանագրերը կոնտակտային խմբում Ուկրաինայի պատվիրակության աշխատանքի և այս պատվիրակության կազմի վերաբերյալ։ Փաստաթուղթն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
Ռուսաստանի, ԵԱՀԿ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչներից կազմված կոնտակտային խմբի աշխատանքի շնորհիվ տարբեր մակարդակներով բանակցություններ են վարվել, այսպես կոչված, նորմանդական ձևաչափով (Ռուսաստան, Ուկրաինա, Գերմանիա և Ֆրանսիա): Արդյունքում 2014 թվականի սեպտեմբերին և 2015 թվականի փետրվարին պայմանավորվածություններ են ձեռք բերվել Դոնբասում իրավիճակի խաղաղ կարգավորման և հրադադարի ծրագրի համաձայնեցման շուրջ (այսպես կոչված՝ Մինսկի համաձայնագրեր), հաղորդում է ՏԱՍՍ-ը: