Լուկաշենկոն հայտարարել է, որ Ուկրաինայում բանակի և նախագահի միջև հակամարտություն է հասունանում

13:22     2 սեպտեմբերի, 2022

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Ուկրաինայում բանակի և նախագահի միջև հակամարտություն է հասունանում, և դրա արդյունքը կլինի «մոտ ապագայում»։

«Այնտեղ հակամարտություն է հասունանում նախագահի և զինվորականների միջև։ Միայն զինվորականները կարող են ծայրով հարվածել և ասել. «Ոչ, եկեք բանակցենք, որովհետև Ուկրաինան կջնջվի երկրի երեսից», - հինգշաբթի օրը երկրի դպրոցներում և համալսարաններում պատմության բաց դասի ժամանակ ուղիղ եթերում ասել է Բելառուսի ղեկավարը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Լուկաշենկոյի խոսքով՝ Ուկրաինայում ամեն ինչ կախված է «արդեն ոչ  թե նախագահից, այլ զինվորականներից»։

«Նրանք այնտեղ մահանում են։ Նրանք տեսնում են, որ դա ապարդյուն է»,- ասել է Լուկաշենկոն:

Նրա խոսքով, «մոտ ժամանակներս հանգուցալուծում կլինի»։


© armedia.am