Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունները շարունակելու ցանկության մասին։ Քաղաքական գործչի հանդիպումը Էսենի բնակիչների հետ հեռարձակվել է Welt կայքում, փոխանցում է РИА Новости-ն։
Գերմանացի քաղաքական գործիչը նշել է, որ սերտ կապի մեջ է Ռուսաստանի ղեկավարի հետ և չի պատրաստվում դադարեցնել փոխգործակցությունը։
«Ես հանդիպել եմ ՌԴ նախագահի հետ Մոսկվայում՝ երկար սեղանի շուրջ: Ես բազմիցս խոսել եմ նրա հետ հեռախոսով: Եվ ես հստակ կասեմ, որ շարունակելու եմ դա անել», - ասել է Շոլցը:
Ավելի վաղ կանցլերն արդեն նշել է Ռուսաստանի նախագահի հետ երկխոսության կարևորության մասին։ Ուղիղ շփումը կարևոր է հատկապես ճգնաժամի ժամանակ, ասել է Շոլցը, և այդ կերպ նա կարող է Մոսկվային հասցնել Արևմուտքի դիրքորոշումը։ Այդուհանդերձ, քաղաքական գործիչը հնարավոր չի համարում Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորումը «տեսանելի ապագայում»։