Շաբաթ առավոտյան հունական Կրետե կղզու մոտակայքում 5,8 մագնիտուդ ուժգնությամբ հզոր երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնել են Եվրոպական միջերկրածովյան սեյսմիկ կենտրոնից (EMSC):
Նշվում է, որ ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 04:13-ին։ Ինչպես հայտնում են սեյսմոլոգները, երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է կղզու մայրաքաղաք Հերակլիոն քաղաքից 118 կիլոմետր հեռավորության վրա։
Օջախը գտնվել է երկրի մակերևույթից 2 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։