Սեպտեմբերի 5-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա, որտեղ կհանդիպի իր գործընկեր, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը:
«Հանդիպման ընթացքում կքննարկվեն տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը, ինչպես նաև հայ֊ռուսական դաշնակցային հարաբերություններին վերաբերող հարցեր»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Վահան Հունանյանը: