Թեհրանն ու Մոսկվան իրենց զբոսաշրջիկների համար խմբային վիզաները կչեղարկեն 2023 թվականի հունվարին։ РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է Իրանի մշակույթի և զբոսաշրջության նախարարության մարքեթինգի և զբոսաշրջության զարգացման դեպարտամենտի ղեկավար Լեյլա Աջարին։
«Իրանի և Ռուսաստանի կառավարությունների միջև նախապես պայմանավորվածության հիման վրա՝ 2023 թվականի հունվարի 1-ից այս պետությունների քաղաքացիներին խմբակային վիզայի կարիք չի լինի, եթե նրանք պատրաստվում են մեկնել երկրներից մեկը 5-ից 50 հոգանոց զբոսաշրջային խմբերով 15 օր ժամկետով»,- Աջարիի խոսքեր մեջբերել է ISNA-ն։
Նշվում է, որ համապատասխան պայմանագիրը կողմերի միջև ստորագրվել է Իրանա-ռուսական զբոսաշրջության տեխնիկական կոմիտեի երկրորդ հանդիպման ժամանակ։