Լիզ Թրուսն ընտրվել է բրիտանական պահպանողականների ղեկավար և կզբաղեցնի վարչապետի պաշտոնը, հայտարարել է իշխող Պահպանողական կուսակցության ղեկավար կոմիտեի ղեկավար Գրեհեմ Բրեյդին։ Ելույթը հեռարձակել է Sky News հեռուստաալիքը։ Թրասը Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնում Բորիս Ջոնսոնին կփոխարինի սեպտեմբերի 6-ից:
Լիզ Թրասը ստացել է 81 հազար 326 ձայն: Նրա մրցակիցը՝ ֆինանսների նախկին նախարար Ռիշի Սունակը, ստացել է 60,4 հազ. ջայն:
Իր նոր կարգավիճակում առաջին ելույթում քաղաքական գործիչը խոստացել է պայքարել էլեկտրաէներգիայի թանկացման դեմ և նվազեցնել հարկերը։