Իրանի պաշտպանության փոխնախարարը ժամանել է Ադրբեջան: Ինչպես հայտնում է Trend-ը, ծովակալ Ամիր Ռաստեգարիի եռօրյա այցի շրջանակներում նախատեսված են հանդիպումներ Բաքվում անցկացվող միջազգային պաշտպանական ցուցահանդեսին մասնակցող երկրների պաշտպանական արդյունաբերության ներկայացուցիչների հետ։
Նշենք, որ ցուցահանդեսում ներկայացված է 208 ընկերություն, այդ թվում՝ Բուլղարիայի, Չինաստանի, Ֆրանսիայի, Իտալիայի, Նիդեռլանդների և այլ երկրների պաշտպանական ոլորտի առաջատար ընկերություններ։ Ցուցահանդեսին առաջին անգամ մասնակցել են ընկերություններ Հորդանանից։ Այս տարի ցուցահանդեսին ազգային ստենդներով մասնակցում է ութ երկիր։