Արևմուտքը, ընկնելով էներգետիկ ճգնաժամի մեջ, քաղում է Ռուսաստանի Դաշնության և նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ պատժամիջոցների պտուղները։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Գազի հետ կապված դժվարություններ չունենք։ Արևմուտքն իրականում քաղում է իր պտուղները: Դրան հանգեցրին Արևմուտքի վերաբերմունքը, հարգարժան Պուտինի նկատմամբ դիրքորոշումը, պատժամիջոցները։ Պուտինն օգտագործում է իր ունեցած բոլոր զենքերը։ Ցավոք, այսպիսի իրավիճակ է ստեղծվել, և կարծում եմ, որ Արևմուտքում շատ ծանր ձմեռ է լինելու։ Մեզ մոտ այդպիսի խնդիր չկա»,- ասել է Էրդողանը։