Կովկասի հարցերով բանակցություններում ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ, դեսպան Ֆիլիպ Ռիկերը կայցելի Հայաստան և Ադրբեջան

06:45     7 սեպտեմբերի, 2022

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, Կովկասի հարցերով բանակցություններում ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ, դեսպան Ֆիլիպ Ռիկերն այս շաբաթ կայցելի Հարավային Կովկասի երկրներ։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Վեդանտ Պատելը, փոխանցում է News.am-ը։

Նա նշել է, որ սա կլինի Ռիկելի առաջին ուղևորությունը նոր դերում։ «Հուսով ենք, որ տարածաշրջան այցերը պարբերական կլինեն։ Նա կմեկնի այսօր երեկոյան, և այդ շրջանակներում կայցելի Հայաստան, Վրաստան և Ադրբեջան։ Նա հանդիպումներ կունենա երեք երկրների բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ տարածաշրջանի առանցքային խնդիրները, ինչպես նաև վիճելի հարցերի կառուցողական լուծման և տարածաշրջանային համագործակցության համար աջակցության ու անմիջական ներգրավման հնարավորությունները քննարկելու համար»,- ասել է Պատելը:


© armedia.am