ԱՄՆ Պետդեպարտամենտը Թուրքիային հայտարարել է, որ հունական կղզիների ինքնիշխանությունը չի վիճարկվում, գրում է Greekreporter-ը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի սպառնալից հայտարարություններից հետո Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է. «Բոլոր երկրների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պետք է հարգվեն և պաշտպանվեն: Այդ կղզիների նկատմամբ Հունաստանի ինքնիշխանությունը չի վիճարկվում։ Կոչ ենք անում բոլոր կողմերին զերծ մնալ հռետորաբանությունից և գործողություններից, որոնք կարող են էլ ավելի սրել լարվածությունը», փոխանցում է News.am-ը:
«Այն ժամանակ, երբ Ռուսաստանը կրկին ներխուժեց եվրոպական ինքնիշխան պետություն, հայտարարությունները, որոնք կարող են ուժեղացնել լարվածությունը ՆԱՏՕ-ի դաշնակիցների միջև, հատկապես ապարդյուն են»,- ասել է Պետդեպի ներկայացուցիչը:
«Միացյալ Նահանգները շարունակում է կոչ անել ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցներին միասին աշխատել՝ տարածաշրջանում խաղաղության և անվտանգության պահպանման, ինչպես նաև տարաձայնությունները դիվանագիտական ճանապարհով լուծելու համար»: