Չինաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունն այս տարվա առաջին ութ ամսում աճել է 31,4 տոկոսով՝ հասնելով մինչև 117,2 միլիարդ դոլարի: Այս մասին չորեքշաբթի հայտնել է ՉԺՀ-ի մաքսային գլխավոր վարչությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Գործակալության կայքում տեղադրված փաստաթղթից երևում է, որ Չինաստանի արտահանումը Ռուսաստան հունվար-օգոստոսին աճել է 8,5%-ով և կազմել 44,26 մլրդ դոլար։ Ռուսական ապրանքների և ծառայությունների ներմուծումը Չինաստան աճել է 50,7%-ով և կազմել 72,95 մլրդ դոլար։
Միայն օգոստոսին երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալը կազմել է 19,21 մլրդ դոլար, Չինաստանի արտահանումը հասել է 7,99 մլրդ դոլարի, իսկ ներմուծումը կազմել է 11,21 մլրդ դոլար։
Ռուսաստանի և Չինաստանի իշխանությունները խնդիր են դրել երկկողմ ապրանքաշրջանառության ծավալը հասցնել տարեկան 200 միլիարդ դոլարի։