Բլինքենը չհայտարարված այցով ժամանել է Կիև

16:00     8 սեպտեմբերի, 2022

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը չհայտարարված այցով ժամանել է Կիև, հայտնում է AFP-ն։
Նշվում է, որ Բլինկենը մտադիր է քննարկել Ուկրաինային և հարևան պետություններին ռազմական օգնության համար շուրջ 2,7 միլիարդ դոլար հատկացնելու հարցը։ Սա ԱՄՆ պետքարտուղարի երկրորդ այցն է Ուկրաինայի մայրաքաղաք ռուսական հատուկ գործողության մեկնարկից ի վեր, գրում է գործակալությունը։

«Բլինքենը չհայտարարված այցով ժամանել է Կիև՝ Ուկրաինային աջակցություն ցույց տալու համար»,- ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։


© armedia.am