ԱՄՆ-ն հույս ունի, որ Հայաստանն ու Ադրբեջանը կշարունակեն քայլեր ձեռնարկել՝ մնացած տարաձայնությունները հարթելու համար։ NEWS.am-ի փոխանցմամբ այս մասին Twitter-ի իր էջում գրել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը։
«Մենք ողջունում ենք հայ ռազմագերիների՝ հայրենիք վերադարձի մասին հաղորդագրությունները, ինչը դրական զարգացում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացի համար: Մենք հուսով ենք, որ մնացած բոլոր ռազմագերիները շուտով կվերադառնան տուն, և Ադրբեջանն ու Հայաստանը կշարունակեն քայլեր ձեռնարկել՝ վստահության ամրապնդման և մնացած տարաձայնությունները հարթելու համար»,-գրել է Փրայսը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ սեպտեմբերի 8-ին Ադրբեջանը Հայաստանին է վերադարձրել հինգ հայ ռազմագերիների։