Ռուս-թուրքական համատեղ մոնիտորինգի կենտրոնը կղեկավարի գեներալ-մայոր Ֆաթիհ Աքփինարը։
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, սեպտեմբերի 9-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է գեներալ-լեյտենանտ Աբդուլլու Քաթիրջիի հետ, ում լիազորությունների ժամկետը Լեռնային Ղարաբաղում հրադադարի վերահսկողության ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնի թուրքական զորախմբում լրացել է, նաեւ գեներալ-մայոր Ֆաթիհ Աքփինարի հետ, ով այս պաշտոնում կփոխարինի Քաթիրջիին։
Հանդիպմանն ընդգծվել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի բոլոր հարաբերությունները, այդ թվում՝ ռազմական համագործակցությունը, հիմնված են եղբայրության և բարեկամության վրա։
Նշենք, որ կենտրոնը հիմնադրվել է Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանա-թուրքական տանդեմի լայնածավալ ռազմական ագրեսիայից հետո։