Ազգային ժողովն այսօր՝ սեպտեմբերի 12-ին գումարել է իր ութերորդ գումարման չորրորդ նստաշրջանը: NEWS.am-ի հաղորդմամբ քառօրյա նիտերի օրակարգում ընդգրված է 45 հարց:
Օրակարգում ընդգրկված է ՍԴ երկու անդամների ընտրության հարցը: Թեկնածուներն են Սեդա Սաֆարյանն ու Հովակիմ Հովակիմյանը: Այս հարցերի քննարկումը տեղի կունենա Հինգշաբթի օրվա առաջին հիմնական նիստում:
Օրակարգում է նաև Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի ընտրության հարցի քննարկումը (թեկնածուն Տիգրան Հակոբյանն է), որը կսկսվի ՍԴ անդամների ընտրության հարցի քննարկումից հետո:
Նշենք, որ ընդդիմադիր երկու խմբակցությունները չեն մասնակցում նիստերին:
Օրակարգում ընդգրկված են նաև հետևյալ հարցերը.
- Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին,
- 2022 թվականի մարտի 15-ին և մարտի 18-ին Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ստորագրված «Պետական հատվածի արդիականացման չորրորդ ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին
- «Հայաստանի Հանրապետության և Շվեյցարիայի Համադաշնության միջև՝ 2006 թվականի հունիսի 12-ի` «Հայաստանի Հանրապետության և Շվեյցարիայի Համադաշնության միջև եկամուտների և գույքի հարկերի առնչությամբ կրկնակի հարկումը բացառելու մասին» կոնվենցիայում փոփոխություններ կատարելու վերաբերյալ արձանագրությունը վավերացնելու մասին
- «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին
- «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում լրացում կատարելու մասին
- Զենքի շրջանառության կարգավորման մասին
- Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին
- «Կրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
- «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին: