Անկարան հերթական անգամ Հունաստանին մեղադրել է «սադրանքի» մեջ՝ կրկին սպառնալիքներ հնչեցնելով, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:
«Մինչ մենք փորձում ենք հարգել մեր հարևանական իրավունքները Էգեյան ծովի երկու կողմերում, Հունաստանը դեռ շարունակում է իր սադրանքները։ Եթե ուրիշների անունից արկածախնդրության ձեռնամուխ լինեք, կկրեք նույն հետևանքները, ինչ անցյալում: Սա նախազգուշացում է մեր հարևան Հունաստանին», - ասել է արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։
Թուրքիայի ԱԳ նախարարը Հունաստանին կոչ է արել ուրիշների «գործիքը» չլինել և «դադարեցնել իր սադրանքները»։